technomix.am ինտերնետ խանութից գնումներ կատարելու համար հարկավոր է գրանցվել կայքում կամ առանց գրանցվելու կատարել գնում:
Գնում կատարելու համար անհրաժեշտ է.
1․ Ընտրել ապրանքը
Ապրանքը կարելի է ընտրել ինչպես որոնման միջոցով, այնպես էլ վերևի ձախ կողմում գտնվող բոլոր բաժինները հիմնական մենյուի մեջ՝ ֆիլտրերի (զտիչի) միջոցով, իսկ բջջային մենյուն գտնվում է վերևի ձախ կողմում, որտեղ հեշտությամբ կարելի է գտնել նախընտրելի ապրանքը:
Համապատասխան ֆիլտրելուց հետո՝ կարող եք ծանոթանալ ապրանքի մանրամասն նկարագրությանը: Զամբյուղ «Ավելացնել» կոճակը սեղմելուց հետո ապրանքը կհայտնվի զամբյուղի մեջ:
Դրանից հետո դուք կարող եք կա՛մ շարունակել գնումները՝ զամբյուղ ավելացնելով այլ ապրանքներ, կա՛մ ձևակերպել պատվերը, օգտվելով հետևյալ հնարավորություններից
Գնել՝ Պատվերի կազմում
Արագ պատվեր՝ լրացրեք անհրաժեշտ տողերը և մենք անմիջապես կապ կհաստատենք
(կարող եք թողնել նաև լրացուցիչ մեկնաբանություն)
2․ Պատվերի կազմում
Պատվերի կազմման համար պետք է սեղմել վերևի աջ մասում գտնվող «Իմ զամբյուղը» կոճակը: Զամբյուղում գտնվող ապրանքները կարելի է դիտել և խմբագրել, որից հետո սեղմել «Պատվերի ամփոփում» կոճակը: Դրանից հետո կբացվի վճարման պատուհանը, որի մեջ անհրաժեշտ է լրացնել վճարման քարտի տվյալները։ Պահանջվող տվյալները ճիշտ լրացնելու դեպքում ձեր պատվերին ընթացք կտրվի, և դուք կստանաք պատվերի ստացումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Քանի որ հնարավոր է, որ ձեր պատվերի մեջ լինեն ապրանքներ, որոնք պետք է առաքվեն արտերկրից, մեզ հարկավոր է ժամանակ, ստացված պատվերը մշակելու և հաստատելու համար։ Պատվերը տեղադրելուց որոշ ժամանակ անց դուք կստանաք նաև պատվերի ընդունումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Հնարավոր է,որ Ձեր պատվերի մեջ լինեն այնպիսի ապրանքներ, որոնք տվյալ պահին անհասանելի լինեն։ Այդ դեպքում մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ պարզելու արդյոք համաձայն եք, որ պատվերն առաքվի մասամբ։ Չառաքված ապրանքների գումարը անմիջապես հետ կուղարկվի Ձեր քարտային հաշվին։
3. Ստանալ ապրանքը
Դուք կստանաք պատվերի առաքումը հաստատող էլեկտրոնային նամակ։ Պատվիրված ապրանքները առաքվում են Ձեր նշած հասցեով: Առաքման պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում բաժնում: