Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Տեխնոմիքս» ՍՊԸ կողմից (այսուհետ՝ «Մենք» կամ «Տեխնոմիքս») և ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության համար սահմանված ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն գաղտնիության քաղաքականության համար կիրառելի օրենքը ՀՀ օրենսդրությունն է:
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք Մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում:
1. Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք Մենք հավաքում
Մենք հավաքում ենք Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար:
Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալների պահմանումը և կարգավորումը իրականացվում է այն բանկի կողմից, որը տրամադրել է Ձեզ այդ քարտը:
2. Ի՞նչ նպատակով ենք Մենք տեղեկատվություն հավաքում
Անձնական տվյալների հավաքումը Մենք իրականացնում ենք պահանջված ապրանքներն ու ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։
3. Ինչպե՞ս ենք Մենք տեղեկատվություն հավաքում
Տեղեկատվությունը Մենք հավաքում ենք անմիջապես Ձեզանից հետևյալ միջոցներով.
- երբ դուք գրանցվում եք technomix.am կայքում
- երբ առցանց պատվեր եք գրանցում technomix.am կայքում
4. Ինչպե՞ս ենք Մենք պաշտպանում տեղեկատվությունը
Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքը օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը ծածկագրում է Ձեր բոլոր անձնական տվյալները, այնպես, որ այն հնարավոր չլինի կարդալ։
5. Անձնական տվյալները ջնջելու իրավունքը
Օգտատերը ցանկության դեպքում իրավունք ունի պահանջելու հեռացնել իր անձնական տվյալները: Ջնջման հարցումը ստանալուց և հաստատելուց հետո, տրամադրված բոլոր տվյալները կջնջվեն: